«Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները լիովին անարդյունավետ են եղել». Մարին Լը Պեն
ԱշխարհԼը Պենի խոսքով՝ հենց հակառուսական պատժամիջոցներն են Ֆրանսիայում աճող գնաճի հիմնական պատճառը, որը մայիսին կազմել է ռեկորդային 5,2%։
«Պատժամիջոցները հարստացրել են Ռուսաստանին, ավելին, ավելի շատ պատժամիջոցներ են կիրառել ֆրանսիացիների նկատմամբ, քան Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա BFMTV-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանի դեմ նման սահմանափակումները «աղետալի և սարսափելի» հետևանքներ կունենան ֆրանսիացիների համար։