«Մոսկվիչ», «Վոլգա», «Պոբեդա», «Օրսկ»․ռուսները ցանկանում են «վերակենդանացնել» խորհրդային ապրանքանիշերը
Ժամանց
Ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է խորհրդային ապրանքանիշերի «վերակենդանացման» գաղափարին։ Ավտոմեքենաների, սննդի և խմիչքների, հագուստի և կոշիկի, ինչպես նաև օծանելիքի և կենցաղային քիմիկատների արտադրության համար ապրանքանիշերի վերադարձը ամենահարմարն է համարվում, ասվում է Synergy համալսարանի վերլուծական կենտրոնի ուսումնասիրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստիին։
Երկրի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին ռուսական որոշ ավտոմոբիլային ապրանքանիշերի՝ «Մոսկվիչի», «Վոլգայի» և «Պոբեդայի» վերարտադրության ծրագրերի մասին։
«Ռուսաստանի քաղաքացիների 83%-ը անհրաժեշտ է համարում վերարտադրել խորհրդային ապրանքանիշերը՝ Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների դուրսբերման ֆոնին։ Խոսքը այնպիսի ապրանքանիշերի մասին է, ինչպիսիք են Moskvich, Volga և Pobeda (ավտոմեքենաներ), ինչպես նաև Orsk (սառնարաններ) և Kama (հեծանիվներ) ապրանքանիշների վերարտադրությունը: Քաղաքացիների մոտ 12%-ը հակառակ տեսակետն ունի, մնացած 5%-ը դժվարացել է պատասխանել»,- ասվում է հետազոտության մեջ, որն անցկացվել է հուլիսին՝ երկրի բոլոր մարզերի հինգ հազար բնակիչների շրջանում։
Այս տենդենցի քննադատները կարծում են, որ վերակենդանացված ապրանքանիշերը չեն կարողանա մրցել ժամանակակից ապրանքանիշերի հետ իրենց արտադրանքի որակով։
Խորհրդային ապրանքատեսակները դրական ասոցիացիաներ են առաջացնում հետազոտության մասնակիցների 62%-ի մոտ։ Ըստ նրանց՝ ԽՍՀՄ-ում հիմնականում վստահելի (այս սահմանումը տվել է հարցվածների 84%-ը) և մատչելի էին իրերը (87%), որոնք ծառայել են մի քանի սերունդների (91%)։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ