Բրազիլիայում գնդակահարել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
ԱշխարհԲրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության ներկայացուցչին։
Լեյբորիստական կուսակցության խոսնակ Մարսելո Արուդան նշում էր իր ծննդյան տարեդարձը երկրի հարավում գտնվող Պարանա նահանգի Ֆոս դե Իգուասու քաղաքում, երբ նրան գնդակահարել է Խորխե Խոսե դա Ռոշա Գուարանոն, ով հայտարարել էր, որ սատարում է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյին, գրում է Reuters-ը։ Արուդան պատասխան կրակ է բացել և կարողացել է սպանել հարձակվողին։
Գործակալության տվյալներով՝ երկու տղամարդու մահը կարող է վատ նախանշան լինել հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համար, որոնք, ըստ ամենայնի, շատ լարված են լինելու։
Նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Լեյբորիստական կուսակցության նախագահի թեկնածուն է և, ըստ հարցումների, ներկայումս առաջ է անցել Բոլսոնարոյից։