Նիգերիացի քաղաքական գործիչը փորձել է բռնի կերպով իր հայրենակցի երիկամը հեռացնել՝ դստերը փոխպատվաստելու համար
ԱշխարհԼոնդոնում օրգանների հարկադիր հավաքագրման աղաղակող դեպք է գրանցվել։ Տեղի ոստիկանությունը հետաքննությունը սկսել է միայն այն բանից հետո, երբ տուժածին հաջողվել է փախչել հիվանդանոցից, որտեղ ցանկացել են ուժով վերցնել նրա երիկամը, գրում է Sky News պարբերականը։
Մեղադրանք է ներկայացվել նիգերիացի քաղաքական գործիչ Աիկ Էկվերեմադուին, ով Նիգերիայի խորհրդարանի սենատոր է Էնուգու նահանգից։ Նա Լոնդոն է բերել 21-ամյա հայրենակցին՝ նրա երիկամը աղջկան փոխպատվաստելու համար։ Տուժողի խոսքով՝ ինքը դիմել է փախուստի և հրաժարվել ընթացակարգից։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Էկվերեմադուն նրա հետ «ստրուկի պես» է վարվել։
Սենատորն ու նրա կինը ձերբակալվել են։ Այս պահին դատավարություն է ընթանում, սակայն նրանք չեն ընդունում իրենց մեղքը։