Խոշոր հրդեհ՝ «Դանակ-պատառաքաղի գործարանում». ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ, 1 սանդուղք
Արտակարգ Պատահար
Հուլիսի 11-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի 1 հասցեում գտնվող, սովետական տարիներին հայտնի «Դանակ-պատառաքաղի» չգործող գործարանում։
Ըստ աղբյուրի՝ ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ և 1 սանդուղք։ Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։
Դեպքի վայր են ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որ, եթե անհրաժեշտություն լինի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, տեղում կատարեն իրենց աշխատանքը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի տանիքում և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ