Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության մասին. Վահագն Խաչատուրյան
Քաղաքական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության մասին:
Իմ անկեղծ զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:
Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տոկունություն և համբերություն եմ մաղթում Շինձո Աբեի ընտանիքին և մերձավորներին»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար