Ռուսաստանը 10 օրով դադարեցնում է «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը Եվրոպային
ԱշխարհՌուսաստանը հուլիսի 11-ից հուլիսի 21-ը դադարեցրել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարով՝ պլանային ամենամյա սպասարկման պատճառով, հայտնում է «Գազպրոմը»։ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա մատակարարման միակ գործող ճանապարհը մնում է միայն մեկ տարանցիկ գիծը Ուկրաինայով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ Մոսկվան շանտաժի է ենթարկում գազի մատակարարումներով, քանի որ «Գազպրոմը» կարող է անհրաժեշտ քանակությամբ գազ մատակարարել Ուկրաինայի տարածքով, սակայն հունիսի կեսերից կրճատել է տարանցման ծավալը՝ գազատարի վերանորոգման պատրվակով։