Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ կանցկացնեն ամենաբարձր մակարդակով
Աշխարհ
Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջիկայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:
Կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և հացահատիկի արտահանման ուղղությամբ ջանքերի համակարգման շուրջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար