Սոֆիայի օդանավակայանից տարհանվել են հազարավոր ուղևորներ
ԱշխարհԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր օդանավակայանի կենտրոնական տերմինալներից տարհանվել են հազարավոր ուղևորներ՝ կապված սպասասրահներից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին հաղորդագրության հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 16:04-ին։ Անհայտ անձը, ով զանգահարել է փրկարար ծառայության գլխավոր համարին, հայտարարել է Սոֆիայի օդանավակայանի աշխատանքը ապակայունացնելու մտադրության մասին։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ դեպքի վայր ժամանած մասնագետները վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերել։