Այդ տղան 35 տարի նույն դերն է խաղում. Միկի Ռուրկը` Թոմ Կրուզի մասին
Միկի Ռուրկը հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ քննադատել է Թոմ Քրուզի դերասանական տաղանդը։ Այսպիսով` նա խոսել է Թոմ Քրուզի մասնակցությամբ վերջին ժապավենի՝ «Top Gun: Maverick»֊ի մասին և նշել, որ դերասանը գրեթե նույնն է իր բոլոր ֆիլմերում։
«Այս տղան նույն դերն է խաղում արդեն 35 տարի։ Ես դա չեմ հարգում»,֊ասել է Ռուրկը։ Հեռուստահաղորդավարը հարցրել է Ռուրկին, թե ինչ է նա մտածում Քրուզի վերջին ֆիլմի կինովարձույթի հաջողության մասին, որը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար:
«Ինձ համար դա ոչինչ չի նշանակում: Ես թքած ունեմ փողի և իշխանության վրա։ Երբ ես դիտում եմ Ալ Պաչինոյի, Քրիս Ուոքենի մասնակցությամբ ֆիլմերը, Դե Նիրոյի, Ռիչարդ Հարիսի և Ռեյ Ուինսթոնի հին ստեղծագործությունները, ինձ մոտ ցանկություն է առաջանում նմանվելու նրանց»,֊ասել է Միկի Ռուրկը։
Մորգանի այն հարցին, թե արդյո՞ք Ռուրկը կարծում է, որ Թոմ Քրուզը լավ դերասան է, նա ասել է, որ «իր աշխարհում Քրուզն արժեք չունի»:
Սա առաջին անգամը չէ, որ Ռուրկը կոշտ է արտահայտվում իր գործընկերների աշխատանքի մասին. մեկ տարի առաջ նա քննադատել էր Marvel Cinematic Universe-ը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ