Լյուքսեմբուրգի խորհրդարանը կողմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
ԱշխարհԼյուքսեմբուրգի խորհրդարանը աջակցել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի տարածած հաղորդագրությանը։
«Ես հպարտ եմ, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը հաստատեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Եկել է ժամանակը միասնության, դիվանագիտության և տոկունության միջոցով դիմակայելու մեր հավաքական անվտանգության մարտահրավերներին», - գրել է Բեթելը:
ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 5-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների ներկայությամբ ստորագրել են այդ երկու երկրների դաշինքին միանալու արձանագրությունները։