Ինչու մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշումն անհետացավ. «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Սակայն սա բոլորովին էլ չի նշանակում, թե ՔՊ-ականները «զադնի են դրել»:
Համենայնդեպս, Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե այս գործընթացն «օրենքի պահանջ է եւ չի կարող չլինել»: Այս դեպքում` ո՞րն էր պատճառը` այս գործընթացն ազդարարող հաղորդագրությունն ԱԺ պաշտոնական կայքից ջնջելու, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ նախագահի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանից: Նա վստահեցրեց, որ հայտարարությունը ջնջվել է զուտ տեխնիկական պատճառով` ժամանակագրային առումով հրապարակման հետ կապված խնդիր է առաջացել եւ ոչ ավելին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարու