Զելենսկին միտումնավոր է շրջանառում իր ազգության թեման. Զախարովա
ԱշխարհՎոլոդիմիր Զելենսկին միտումնավոր է շրջանառում է իր ազգության թեման, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դուք հավանաբար նկատեցիք ԱՄՆ Պետդեպարտամենտի բացարձակապես անընդունելի հայտարարությունը Զելենսկու նկատմամբ իբր օտարատյաց քաղաքականության վերաբերյալ, որն իրականացվում է Ռուսաստանում: Նախ դա սուտ է: Զելենսկին ինքն է սկսել շրջանառել իր ազգության թեման՝ դա անելով միտումնավոր՝ իր ազգությունը կապելով Ուկրաինայի տարածքում այլատյացության և նեոնացիզմի դրսևորումների առկայության կամ ի հայտ գալու անհնարինության հետ: Սա կեղծ նախադրյալ է, քանի որ մեկ անձի մեջ ազգությունը չի կարող բացառել պետության տարածքում խնդիրների առկայությունը»,- ասել է դիվանագետը։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ազգության և ազգությունների թեմայի շահարկումը Ուկրաինայի իրավիճակի համատեքստում», - հավելել է Մարիա Զախարովան։