Զելենսկին պատերազմում է իր երկրի դեմ․ Զախարովա
ԱշխարհՎոլոդիմիր Զելենսկին պայքարում է Ուկրաինայի ժողովրդի դեմ, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում խաղաղ բնակիչների գնդակոծությունը։
«Սա պատերազմ չէ թշնամու դեմ, սա կռիվ չէ Ռուսաստանի դեմ, այլ կռիվ սեփական երկրի դեմ: Եթե մինչ այդ Կիևի ռեժիմը քաղաքականապես ոչնչացրեց Ուկրաինան, նրանք ֆիզիկապես ոչնչացրեցին Դոնբասի ժողովրդին, ապա այսօր մարդկանց ոչնչացումն իրականացվում է ամբողջ Ուկրաինայի տարածքում։ Զելենսկին գործում է այն ուժերի շահերից, որոնք կապ չունեն Ուկրաինայի հետ»,- ասել է Մարիա Զախարովան։