Ոստիկանները պարզապես կանգնած էին, երբ հանցագործը սպանում էր աշակերտներին
ԱՄՆ
Լրատվամիջոցները ցույց են տվել, թե ինչ են անում ոստիկանները Տեխասի Ուվալդե քաղաքի դպրոցի միջանցքում, մինչ այդ ժամանակ դասարաններից մեկում հանցագործը երեխաներին էր սպանում։
Սպաները շենք են մտել դեռահասից անմիջապես հետո՝ զենքով, սակայն 77 րոպե կանգնել են միջանցքում՝ սպասելով գրոհելու հրամանին։ Տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տալիս, որ ոստիկաններից մեկն այդ պահին հեռախոսով է եղել, իսկ մյուսը ձեռքերը բուժել է հակասեպտիկով։ Շենքում անվտանգության 17 աշխատակից է եղել, սակայն ոչ ոք չի համարձակվելվնասազերծել հանցագործին, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ ոստիկանների թվում եղել է ավելի ուշ սպանված աղջիկներից մեկի հայրը։ Հրապարակված կադրերում նա դեռ չգիտի դստեր մահվան մասին և ցանկանում է օգնել նրան, սակայն, ինչպես նշվում է, տղամարդուն գործընկերները թույլ չեն տալիս գնալ։
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսին։ 18-ամյա երիտասարդը սպանել է տատիկին, իսկ հետո գնդակահարել դպրոցի 19 աշակերտի և երկու ուսուցչի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)