Զելենսկին դիմում է միջուկային զենքի օգնությանը
ԱշխարհՊորոշենկոյի և Զելենսկու օրոք Ուկրաինան արգելված փորձեր է իրականացրել Զապորոժիեի ատոմակայանում։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նա նշել է, որ օբյեկտն «ունի մեծ քանակությամբ միջուկային նյութեր, որոնք անհրաժեշտ չեն կայանի շահագործման համար և չէին կարող առաջանալ նրա ռեակտորների աշխատանքի արդյունքում»։
Ըստ Ռոգովի, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները պետք է դա շտկեն. «Հենց որ հայտնի դարձավ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության՝ Զապորոժիեի ատոմակայան այցելելու ցանկության մասին, Զելենսկին հրաման տվեց սկսել «Էներգոդար»-ի հրթիռակոծումը։ Նա այս քայլին դիմել է տեսչության հնարավոր ժամանումը խափանելու համար։
Ավելի վաղ Կիևում նրանք ցանկություն էին հայտնել ձեռք բերել միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ։