Կնոջ ինքնասպանության փորձի պատճառը սոցիալական անարդարությունն է եղել
Իրավունք
Սույն թվականի դեկտեմերի 13-ին` ժամը 13.30 –ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։ Գրասենյակի աշխատակիցներն անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերել են բուժօգնություն, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։
Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը և դրա առնչությամբ իրականացված քննությանը։
Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Պաշտպանի գրասենյակը կշարունակի ներկայացված բողոքի քննությունը և հետևողական կլինի դրա ընթացքին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում