Բրեդլի Կուպերը հանդիպում է Հիլարի Քլինթոնի օգնականի՝ Հումա Աբեդինի հետ․ Page Six
ԼուսանկարներԻնչպես հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, Բրեդլի Կուպերը հանդիպում է Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական Հումա Աբեդինի հետ։ Ըստ ինսայդերների՝ նրանք միասին են մի քանի ամիս և սկսել են հանդիպել այն բանից հետո, երբ Կուպերը բաժանվել է դերասանուհի Դիանա Ագրոնից։
«Բրեդլին արդեն ամիսներ շարունակ հանդիպում է Հումայի հետ, և նրանք դա գաղտնի են պահում: Հետաքրքիր է, որ նրանց սիրավեպը, ըստ աղբյուրների, սկսվել է Աննա Վինտուրի շնորհիվ։ Աննան միանշանակ խաղացել է նրանց ծանոթացնողի դերը։ Նա Բրեդլիի լավագույն ընկերն է և պաշտում է Հումային»,֊գրում է պարբերականը։
Հրատարակությունը հայտնում է նաև, որ Կուպերն ու Աբեդինը առանձին են եկել Met Gala-ին՝ հարաբերությունները գաղտնի պահելու համար։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Հուման իր մի քանի ընկերներին ասել է, որ նոր ընտրյալ ունի, սակայն նրա անունը չի նշել։
«Նրանք կատարյալ են միմյանց համար, երկուսն էլ հետաքրքրված են քաղաքականությամբ և հումանիտար հարցերով»,֊ ավելացրել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Բրեդլի Կուպերը նախկինում սիրավեպ է ունեցել մոդել Իրինա Շեյքի հետ, ում հետ ունի դուստր՝ Լիան։ Հումայի անցյալում ամուսնությունն է քաղաքական գործիչ Էնթոնի Վիների հետ, ումից նա բաժանվել է այն բանից հետո, երբ ամուսինը հայտնվել է մի քանի սեքս սկանդալների կենտրոնում: Նրանք միասին որդի ունեն՝ Ջորդանը։