Ուկրաինայում ԱՄՆ-ի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել
ԱշխարհՈւկրաինայում ԱՄՆ-ի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել. նա 35-ամյա Սուեդի Մուրեկեզին է։
Ինչպես նշում է The Guardian-ը, նա ապրում էր Խերսոնում և այժմ ձերբակալվել է հանրապետական ուժերի կողմից։
Հրապարակումը պարզաբանում է, որ Մուրեկեզիի հետ մոտ մեկ ամիս կապ չի եղել, իսկ վերջերս նա զանգահարել է եղբորը։ Ձերբակալվածի խոսքով՝ իրեն իբր «սուտ մեղադրանքներ են առաջադրվել» ուկրաինամետ ցույցերին մասնակցելու մեջ։
Ինքը՝ Սուեդին, չի ընդունում իր մեղքը։ Նրա ընկերները, ըստ հոդվածագրի, նույնպես կարծում են, որ նա նման միջոցառումների չի մասնակցել։