ԵՄ-ն չի ճանաչում Ուկրաինայի բնակիչներին տրված ռուսական անձնագրերը. Բորել
Աշխարհ
Եվրամիությունը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բնակիչներին պարզեցված սխեմայով տրված ռուսական անձնագրերը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը։ Նա Twitter-ում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Ուկրաինայի բնակիչներին ռուսական անձնագրերի պարզեցված տրամադրման վերաբերյալ։ Բորելի խոսքով՝ անձնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգը «ուկրաինական ինքնիշխանության կոպտագույն խախտում է»։
«ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը»,- ասել է Բորելը։
Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։ Ավելի վաղ, մեկ տարի առաջ հրապարակված հոդվածում, պետության ղեկավարը խոսել էր երկու ժողովուրդների միասնության մասին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու