Մեքսիկան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կավելացնի աշխատանքային վիզաները մեքսիկացիների և կենտրոնական ամերիկացների համար
ԱշխարհՎաշինգտոնում կայացած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները համաձայնել է ավելացնել աշխատանքային վիզաների թիվը՝ մեքսիկացիների և Կենտրոնական Ամերիկայի բնակիչների համար:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։
«Միացյալ Նահանգներ ժամանակավոր մուտք գործելու համար աշխատանքային վիզաների թիվը զգալիորեն կընդլայնվի», - ասել է նախագահն իր մամուլի ասուլում՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո:
Նա Վաշինգտոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: