Դիլիջանում անարխիա է․ «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» խմբագրություն են ահազանգել մի խումբ դիլիջանցիներ, որոնք ասում են, որ. «Դիլիջանի մանկապատանեկան մարզադպրոցն անօրինական կարգով` 15 օրով վերածել են «լագերի», իսկ գումարները վերցրել է դպրոցի տնօրենը` Գարիկ Բաղդասարյանը, ով փողերը, ըստ երեւույթին, կիսում է համայնքապետի հետ:
«Տեր տիրական չկա, ով ինչ ուզում, անում է այստեղ: Ու ոչ ոք չի ուզում խոսել, վախենում են: Մի խոսքով՝ Դիլիջանում անարխիա է»,-ասաց մեր խմբագրություն զանգահարած բնակչուհին, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Այս մտահոգությունների հետ կապված՝ դեռ կփորձենք պարզել պատկան իշխանական օղակների կարծիքը: Բայց, անկեղծ ասած, հույս չկա, որ հստակ բան կասեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում