Ֆրանսիայում փողոցները չեն լուսավորվի
ԱշխարհՖրանսիայում էլեկտրաէներգիա խնայելու համար կարող են անջատել հասարակական վայրերի գիշերային լուսավորությունը։ Մակրոնը նախօրեին ասել էր, որ քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցելու են քաղաքային օբյեկտների «անօգուտ լուսավորության» վերաբերյալ։ Բացի այդ՝ տնտեսվարողների և հասարակ քաղաքացիների համար կպատրաստվի էներգիայի սպառման պատասխանատու պլան։
Ավելի վաղ Բեռլինի իշխանություններն առաջարկել էին կեսգիշերից հետո անջատել Բրանդենբուրգի դարպասի և որոշ այլ տեսարժան վայրերի լուսավորությունը։