Շոլցը կարող է հրաժարական տալ
ԱշխարհԳերմանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով Շոլցին սպառնում է հրաժարական, գրում է The Telegraph-ը։
«Անցյալ շաբաթ Շոլցը և նրա գործընկերները ուրախացան Բորիս Ջոնսոնի անկումից: Բայց Գերմանիայի կանցլերը կարող է հայտնվել նույն մղձավանջային սցենարի մեջ, և նրա փառաբանությունը կարող է կարճատև լինել»,- հոդվածի հեղինակի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Գերմանիան էներգետիկ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից՝ տասնամյակներ առաջ ատոմային էներգիայից հրաժարվելու որոշման պատճառով։ Դրա համար, նրա խոսքով, այժմ գերմանացիները քննադատում են Մերկելին։
Շոլցին քննադատում են նաև արտաքին քաղաքականության մեջ «մեղմության» համար։ «Նա փորձում է հաճոյանալ և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Ռուսաստանին, նա Ուկրաինային թողեց առանց օգնության»,֊ ասվում է հրապարակման մեջ։