Գերմանիան 2,4 միլիարդ եվրո կհատկացնի. հայտնի են մանրամասները
Աշխարհ«Գերմանիան մինչև տարեվերջ լրացուցիչ 2,4 միլիարդ եվրո կհատկացնի երկիր ժամանած ուկրաինացի փախստականների ֆինանսական ծախսերը հոգալու համար»,- RND մեդիա խմբին տված հարցազրույցում ասել է աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլը։
Նրա խոսքով՝ Գերմանիայում ապաստան է խնդրել մոտ 800 հազար ուկրաինացի, որոնց 30%-ը 14 տարեկանից փոքր երեխաներ են։
«Գերմանական սոցիալական ապահովության համակարգում գրանցվել է մոտ 360 հազար փախստական, և նրանցից 260 հազարն աշխատանք է փնտրում: Հիմա մեր գործն է նրանց աշխատանքի տեղավորելը»,-ասել է Հեյլը:
Ավելի քան 9 միլիոն մարդ լքել է Ուկրաինան՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը։