Գեղարքունիքում Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել
Արտակարգ Պատահար
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով՝ վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և 4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարարները, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ