Մեքսիկայում ընտանիքը մեծ առնանդամի արձան է կանգնեցրել տատիկի գերեզմանի վրա
Ժամանց
Մեքսիկայում ընտանիքը կատարել է մահացող տատիկի ցանկությունը և նրա գերեզմանին կանգնեցրել հսկա առնանդամի արձան, գրում է LADBible-ը։
Ըստ մահացած 99-ամյա Կատալինա Պերեսի հարազատների՝ այս կերպ կինը ցանկացել է ընդգծել, թե ինչպես է սիրում ապրել և զվարճանալ։ Արձանը պատրաստված է եղել քարից և կշռում է գրեթե 270 կգ։ Արտասովոր հուշարձանի պատճառով մեքսիկացու գերեզմանը դարձել է տեղաբնակների՝ ամենաշատ այցելվող վայրերից մեկը։
Քանդակագործը, ով կառուցել է արձանը, խոստովանել է, որ սկզբում կարծում էր, որ դա կատակ է։
«Որովհետև այդքան էլ սովորական չէ նման քանդակներ կամ հուշարձաններ տեսնել, և առավել ևս՝ ի հիշատակ ինչ-որ մեկի»,- ասել է քանդակագործը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան