102-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության անսպասելի գաղտնիքը
ԱյլՄեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 102-ամյակը և բացահայտել իր երկարակեցության անսպասելի գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Քեթի Հիլոքը նշանակալից տարեթիվ է նշել Բիչվուդ ծերանոցում, որը գտնվում է Շոտլանդիայի Վիշաու քաղաքում, Հյուսիսային Լանարկշիր: Գիշերօթիկի աշխատակիցները հոբելյարի համար երեկույթ են կազմակերպել «Մեծն Գեթսբի» վեպի ոճով, իսկ նա հյուրերին բացահայտել է երջանիկ կյանքի գաղտնիքը։
Կինը կարծում է, որ այդքան երկար է ապրել երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բացակայության պատճառով։ «Երևի երկար երջանիկ և առողջ կյանքի իմ գաղտնիքն ամեն ինչ չափավորության մեջ է: Ես լավ ուտում և խմում եմ, ամբողջ կյանքս բարեգործությամբ եմ զբաղվել... և, թերևս, ամենակարևորը, հարաբերություններ չեմ սկսել և չեմ ամուսնացել»,- ասել է 102-ամյա շոտլանդուհին։