Պենտագոնը ավիակիրներ է տեղակայում Թայվանի մերձակայքում. պատճառը Փելոսիի հավանական այցն է
Աշխարհ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան հավանական այցին ընդառաջ, Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր կենտրոնացնել կղզու մերձակայքում, այդ թվում նաև՝ ավիակիրներ, գրում է Nikei Asia պարբերականը:
«Զինվորականներն ի սկզբանե դեմ են եղել խոսնակի այցին, սակայն հիմա, ըստ երևույթին, ստեղծում են անվտանգության բուֆերային գոտի Փելոսիի ինքնաթիռի համար, եթե պաշտոնյան, այնուամենայնիվ, որոշի այցելել Թայվան», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ամերիկացի պաշտոնյայի՝ Թայվան հնարավոր այցը հարուցել է պաշտոնական Պեկինի վրդովմունքը. այդ երկրի ՊՆ-ն և ԱԳՆ-ն հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, միաժամանակ նախազգուշացրել պատասխան, այդ թվում՝ ռազմական քայլերի մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)