Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը
Արտակարգ Պատահար
Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրոցանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար