Սրտաբանը նշել է սրտի կաթվածի ոչ ակնհայտ նախանշան
ԱյլՍրտաբան Աննա Կորենևիչն ասել է, որ կրծքային անգինան կարող է լինել սրտի կաթվածի նախանշան։ Այս մասին նա հայտնել է «Դոկտոր Պիտեր» հրատարակությանը։
«Հենց որ այն հայտնվում է ձեր մոտ, հատկապես, եթե 40 տարեկանից բարձր տղամարդ ես, զգացմունքային ես, նյարդային, քրտնաջան աշխատում ես, գերպատասխանատու ես և դեռ ծխում ես ու քիչ սպորտով զբաղվում, ուրեմն 100 տոկոսով սրտաբանի պացիենտ ես։ Ուստի պետք է անհապաղ արձագանքել և դիմել բժշկի, որպեսզի այն չվերաճի աղետի և մահվան»,- ասել է նա։
Նրա խոսքով, անգինա պեկտորիսը արտահայտվում է կրծքավանդակի այրման, ծանրության և սեղմման տեսքով։ Այս զգացողությունը կարող է տարածվել ձախ ձեռքի, ձախ ուսի, պարանոցի կամ ստորին ծնոտի վրա: