Լուկաշենկոն խոսել է ժամանակակից հակամարտություններում «պատերազմի աստծո» մասին
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հրետանին չի կորցրել իր որոշիչ դերը ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում, հայտնում է ԲելՏԱ-ն։
«Ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում հրետանին չի կորցրել «պատերազմի աստծո» իր տիտղոսը և իր վճռական դերը մարտի դաշտում։ Համոզված եմ, որ դուք դա լավ եք հասկանում և կշարունակեք անել ամեն ինչ, որպեսզի մեր Զինված ուժերի կրակային ուժն աճի և ամրապնդվի՝ ի շահ Բելառուսի Հանրապետության երաշխավորված պաշտպանության` նրա անկախության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններից»,- ասել է Լուկաշենկոն` 51-րդ հրետանային բրիգադի անձնակազմին և վետերաններին ու շնորհավորել նրանց 80-ամյակի կապակցությամբ:
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին բելառուս հրետանավորները աչքի են ընկել հանրապետության հողերը նացիստական զավթիչներից ազատագրելու ժամանակ։ Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ 51-րդ հրետանային բրիգադը մինչ օրս համարվում է լավագույններից մեկը։