Քրեաիրավական գնահատականը Սուրիկ Խաչատրյանի տվել ենք օրենքով նախատեսված կարգով.Աղվան Հովսեփյան
Իրավունք
Հայաստանի գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպության նախագահ Աղվան Հովսեփյանը, կազմակերպության շաբաթ օրվա նիստից հետո` պատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում ` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձավ Հատուկ քննչական ծառայության որոշմանը` կարճել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը կին գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու մեղադրանքով:
«ՀՔԾ-ն գործը կարճել էր մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշների բացակայության հիմնավորմամբ. մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը և դա ծեծ չի համարվում:
Հարուցվեց քրեական գործ, օրենքով սահմանված կարգով կատարվեց օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում լիարժեք պարզաբանվեց, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանելու խնդիր էլ չկա, քանի որ ամբողջ միջադեպը նկարահանված էր, իսկ դա որևէ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմ չի առաջ բերում: Բավարարված կլինեն, թե` ոչ, մենք գործել ենք օրենքով և քրեաիրավական գնահատականը Սուրիկ Խաչատրյանի տվել ենք օրենքով նախատեսված կարգով», - նշեց Աղվան Հովսեփյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում