Նոր մանրամասներ՝ Տարոն Անդրեասյանի մասին. «Հրապարակ»
Հասարակություն
Տարոն Անդրեասյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սեփական ցանկությամբ կամավորագրվել և մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնում է «Հրապարակը»։
«Հրապարակի» հետ զրույցում, ծառայակիցներից մեկը պատմեց, որ դեռևս ՀՀ N զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, թե ինչու չեն տանում սահման, դրանից հետո հրամանատարությունը որոշում է կայացրել իրենց վաշտին տեղափոխել Սանասար( Կուբաթլու)։
Մեկ այլ ծառայակից էլ նշեց, որ Տարոնը նշանակված է եղել իրենց վաշտի հրամանատար և երբ Սանասարում նահանջ հրաման են ստացել, Տարոնը չի նահանջել և մնացել է միայնակ։
Հիշեցնենք, որ տարածված տեսանյութի կապակցությամբ Սիրանույշ Սահակյանը համոզմունք էր հայտնել, որ 95 տոկոս հավանականությամբ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան