Դատապարտյալը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է դատարանների վճիռների դեմ
Իրավունք
ՀՀ ԱՆ ՔԿՎ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ` 1981թ. հունիսի 26-ին ծնված Էմիլ Վերդյանը, 02.10.2008թ. Երևանի քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5,7,8 կետերով և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
11.11.11թ. Է. Վերդյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարան՝ իր քրեական գործը վերանայելու խնդրանքով: Դատարանը մերժել է Է. Վերդյանի դիմումը: Երևանի քրեական վերաքննիչ դատարան ուղարկված Է. Վերդյանի մյուս դիմումը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառով:
Դեկտեմբերի 17-ին Էմիլ Վերդյանը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է դատարանների վճիռների դեմ:
Է. Վերդյանը տեղափոխվել է առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում