Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ 

ՔՊ-ականների գաղտնիքները հանրությունից այսուհետ կպաշտպանվեն օրենքով

Վերլուծական

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր չզեկուցվող հարցով Կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշում, որով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանվել և դարձել է «Պետական գաղտնիքի մասին» օրենք։ Օրենքի անվան փոփոխությունից զատ, ուշագրավ փոփոխություններ են կատարվել նաև բովանդակության մեջ։ Մասնավորապես, ըստ այդ փոփոխությունների, Հայաստանում այլևս չի կիրառվի «Ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, կդասվեն որպես «Պետական գաղտնիք»: Սա նշանակում է, որ պաշտոնյաները կարող են ցանկացած իրենց համար ոչ հաճո տեղեկություն այսուհետ սղղացնել պետական գաղտնիքի անվան տակ և թաքցնել այն հասարակությունից:

Իսկ ՔՊ-ական պաշտոնյաները, ինչ խոսք, ունենք նման սովորություն և ինչպես ժողովուրդը կասեր՝ խասյաթ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականին հանրությանը խոստանում էր բաց և թափանցիկ աշխատելաոճ և գաղտնի քայլերի բացառում: Չորս տարի անց պետական կառույցները բյուջեից հարյուրավոր միլիոններ են դուրս գրում, որոնց նպատակը սակայն հանրությունը չգիտի, այդ ծախսերը հույժ գաղտնի են պահվում:

Արսեն Թորոսյանը, ով մեկ տարի առաջ զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, ներկայացնելով համավարակի ընթացքում կատարած ծախսերը` չբացահայտված էր թողել շուրջ 100 միլիոն դրամի ծախս և հասկանալի չէ, թե ուր և ինչ նպատակներով է ծախսվել այդ գումարը:

ՊԵԿ-ը մինչ օրս չի բացահայտում, թե որքան գումար է ծախսվել նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռբքերման վրա: ՊԵԿ նոր նախագահ Ռուստամ Բադասյանը, ով պետք է որ փայլուն տիրապետեր օրենքի պահանջներին, նույնպես չի շտապում թափանցիկ աշխատել:

Գաղտնիության շղարշով է պատված նաեւ  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որի տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է` Դավիթ Փափազյանը, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը: Գաղտնի են այս ֆոնդում աշխատողների աշխատավարձերը, թեեւ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իր վճարած փողերի դիմաց ինչ են նրանք «տալիս» հանրությանը, ինչ արդյունք, ինչ ՕԳԳ ունեն։

Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կարգադրել էր իր ղեկավարած կառույցում աուդիտ անցկացնել, որի արդյունքների մասին տեղեկություն չկա անգամ երեք տարի անց է:
 
Գաղտնիքների մեծ սիրահար է նաև առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը:  Համավարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ, կարծես, հստակություն չկա, թե 1 հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ 1 մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է առողջապահության նախարարը։ Իհարկե, առողջապահության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է այն ծախսերը, որոնք կատարվել են համավարակի դեմ պայքարի շրջանակներում, սակայն այդ հաշվետվություններից հասկանալի չէ՝ վերը նշված դրամաշնորհներից քանի միլիոնն է ծախսվել, քանիսը՝ ոչ: Ընդհանրապես, հասկանալի չէ՝ այս միջոցները ներգրավվե՞լ են, թե ոչ , իսկ եթե ներգրավվել են, ապա ինչ չափով և որ կարիքների սպասարկման վրա են ծախսվել:
 
Պատերազմից ամիսներ անց  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ` խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն` 600 դոլարով։ Լրատվամիջոցները հարցում էին ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մինչդեռ Փաշինյանը և իր աշխատակազմը այդ տեղեկությունը չէր տրամադրել` թաքցնելով պետական գաղտնիքի անվան տակ:
 
Ինչպես տեսնում ենք , կան ՔՊ-ական գաղտնիքասեր պաշտոնյաներ, որոնց օրենքի այս փոփոխությունը միանշանակ ձեռնու է, միևնույն ժամանակ փաստենք, որ այս փոփոխությունը ևս մեկ հարված է լինելու ԶԼՄ-ի աշխատանքին, քանի որ զգալիորեն սահմանափակվելու է նրանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը
Ամենադիտված