Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում (տեսանյութ)
ՏեսանյութերՍերբիայում իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) և ընդդիմության պատգամավորները ծեծկռտուք են սկսել ազգային խորհրդարանում։
Ընդդիմությունն սկսել է սուլել ու աղմկել, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները մոտեցել են նրանց, որից հետո խորհրդարանի դահլիճում պատգամավորներն սկսել են հրել իրար, ջուր լցնել միմյանց վրա, իսկ կին պատգամավորներն էլ քաշքշել են միմյանց մազերից։
«Բոլոր պատգամավորներին խնդրում եմ անհապաղ նստել իրենց տեղերում։ Սա ամոթ է այս տան համար։ Անմիջապես նստեք ձեր տեղերը», - հայտարարել է խորհրդարանի նախագահ Անա Բռնաբիչը: