Եվրոպայում ռեկորդային շոգեր են
ԱշխարհԱրևմտյան Եվրոպայի մեծ մասում կիրակի՝ նոյեմբերի 24-ի կեսօրին ջերմաստիճանը հասել է ռեկորդային առավելագույնի: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան։
Ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել Ալժիրից եկող տաք օդի հետևանքով։ Այսպիսով, Լոնդոնում ջերմաստիճանը հասել է մինչև պլյուս 18 աստիճան՝ նախորդ ռեկորդային ցուցանիշի՝ 1980 թվականի նոյեմբերի 24-ին գրանցված պլյուս 15 աստիճանի համեմատ։ Փարիզում ջերմաստիճանը բարձրացել է պլյուս 17,3 աստիճանի (նախկին ռեկորդը եղել է 16,1 աստիճան՝ 1951 թվականին)։ Համբուրգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև պլյուս 14,8 աստիճան (նախկին ռեկորդը եղել է 13,9 աստիճան 1982 թվականին)։ Իսպանական Լա Կորունյա քաղաքում ջերմաստիճանը հասել է մինչև 23,9 աստիճան: