Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

Հայաստանի և Ռուսաստանի մասնագիտական կառույցները քայլեր են ձեռնարկում համագործակցությունը խթանելու ուղղությամբ

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական և այլ կարևոր նշանակություն ունեցող հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ 2022 թվականին հայ-ռուսական մշակութային օրակարգը բավականին հագեցած է եղել. Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումը, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը: Երևանում և Հայաստանի մարզերում էլ անցկացվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:

«Ակտիվ փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի միջև: Երեք օր առաջ Սանկտ Պետերբուրգից վերադարձավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ելույթ էր ունեցել Մարիինյան թատրոնում,  Սանկտ Պետերբուրգում են եղել նաև Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու տնօրեն Վարդան Մկրտչյանը: Կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ԳԻՏԻՍ-ի միջև: Տարվա ամենակարևոր, խորքային հոգևոր մշակութային իրադարձություններից մեկը աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի այցն էր Հայաստան,  որը ելույթ ունեցավ Զվարթնոցի տաճարի տարածքում, Գյումրիում, Երևանում, և մենք մինչ օրս այդ համերգների տպավորության տակ ենք: Նրա հետ քննարկում ենք Երևանում հայ ժամանակակից կոմպոզիտորների շաբաթ անցկացնելու հարցը»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով համաժողովին՝ նա նշեց՝ նման հարթակի ձևավորման առաջարկն արել է ռուսական կողմը: Ըստ Խզմալյանի՝ այն հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:

«Քննարկումից հետո այցեր են նախատեսվում համապատասխան կառույցներ՝ ԵՊՀ, Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի օպերային թատրոն, որտեղ օպերայի, Խորեոգրաֆիկ ուսումնարանի, Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարությունները հանդես են գալու առաջարկություններով, որովհետև Ռուսաստանն ունի մասնագիտական լուրջ պոտենցիալ հատկապես պարարվեստի բնագավառում, որից մենք կարող ենք և ուզում ենք օգտվել: Սա հանրային քննարկման բնույթի հանդիպում  է ու մասնագիտական համագործակցության հաստատման հնարավորություն»,-շեշտեց Արա Խզմալյանը:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նախարարությունների, գերատեսչությունների մակարդակով, սակայն չկա քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ:

«Այս քննարկմանը երկու կողմից էլ մասնակցում են ականավոր գիտնականներ, բժիշկներ,  արվեստագետներ: Համագործակցությունը պետք է լինի ինստիտուտների մակարդակում. համատեղ ծրագրեր պետք է մշակեն գիտական կենտրոնները, թատերական կոլեկտիվները, պատկերասրահները, կրթական հաստատությունները: Գուցե լինեն վերապատրաստման դասընթացներ և այլն»,-նշեց նա և հավելեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական են, ունեն լուրջ պատմություն և հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն նշանավոր մարդիկ:

Միխայիլ Շվիդկոյը հիշեցրեց, որ 2023-ին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, ինչը Ռուսաստանում կոմպոզիտորին նվիրված մի շարք միջոցառումների կազմակերպման լավ առիթ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված