«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա «Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին 

Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները Երևանին

Վերլուծական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական աշխատանքներին, հայտարարել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ արդյոք խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմն ենք ստեղծելու:



Միևնույն ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ առկա է խաղաղության պայմանագրի ռուսական և ադրբեջանական տարբերակները, Արևմուտքը խաղաղության պայմանագրի իր տարբերակը առաջ չի քաշել: Ստացվում է, որ իշխանությունները փորձում են խուսափել ռուսական տարբերակից, ասել է թե՝ խաղաղության պայմանագրի կնքումից և անցում կատարել արևմտյան տարբերակին, որն էլ իր հերթին ենթադրւմ է ինչ-ինչ միջազգային մեխանիզմների ներդրում: Իզուր չէ, որ երեկ ԱԺ-ում իշխանությունները իրենք հայտարարեցին, որ դժվար թե մինչև տարեվերջ ականատես լինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Ռուսական կողմը, կարծես թե, հասկանում է, թե ինչ նոր խաղ է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին է վկայում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այսօրվա ասուլիսը, որտեղ վերջինս բառացիորեն հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է խցկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ:

Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ: Այլ կերպ ասած՝ Զախարովան հակամարտության կարգավորման ձգձգման մեղքը բարդում է հայկական կողմի վրա:

Այս ֆոնին ուշագրավ է որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան և բովանդակալից հանդիպումներ է ակնկալում: Պարզ է, որ Բրյուսելը ցանկանում է գործընթացը ամբողջովին տանել իր ծիր և այս հարցում, կարծես թե, Բրյուսելի և ՀՀ իշխանությունների  ցանկություններն ու նպատակները համընկնում են: Այլ հարց է, թե ինչ գին են Փաշինյանի և իր թիմի արևմտյան ռևերանսների դիմաց վճարելու Հայաստանն ու Արցախը: 

Արցախից ևս հնչում են հետաքրքիր մեսիջներ: Մասնավորապես՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական  խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ: Գուցե՞ հենց այս միջազգային մեխանիզմների մասին է խոսքը:

Ինչևէ, իրավիճակը կրկին կարող է կտրուկ փոխվել վաղը: Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում՝ Բիշքեկում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում, դա լինելու է միակ երկկողմանի հանդիպումը, որը Պուտինը կունենա գագաթնաժողովի ընթացքում, թերևս այս հանգամանքն անչափ խոսուն է և ցույց է տալիս, որ Մոսկվան չի պատրաստվում այդքան հեշտ ու հանգիստ հեռանալ տարածաշրջանից և դեռ պայքարելու է խաղաղության պայմանագրի իր տարբերակը առաջ մղելու համար...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել
Ամենադիտված