Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ժողովածուի առաջին հատորը

Հայաստան

Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում հայերեն և ռուսերեն լեզուներով լույս  է տեսել «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատոր ժողովածուի առաջին հատորը:

Ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն ամյակին: Այս ինքնատիպ հրատարակությունն ընդգրկում է 1992-2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված հիմնական երկկողմ փաստաթղթերի տեքստերը` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ժողովածուն կազմվել է Մոսկվայում ՀՀ դեսպանության, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ դեպարտամենտի և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ջանքերով:

Հոբելյանական հրատարակությունն ընդգրկում է դիվանագիտական հարաբերությունների երեսնամյակի առթիվ  Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձները 2022 թ. ապրիլին, որանցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները արձանագրում են, որ երեք տասնամյակի ընթացքում հաջողվել է հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի:

Ընթերցողին ուղղված իրենց խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը:

Մասնավորապես, Սերգեյ Լավրովը նշում է. «Ռուսաստանի և Հայաստանի միջև համընդգրկուն կապերը հենվում են երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության ամուր ավանդույթների, անփոփոխ համակրանքի վրա: Մենք անշեղորեն ավելացնում ենք գործնական փոխգործակցությունը լայն շրջանակով` քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Ռուս-հայկական համագործակցության էական ներուժի բացահայտմանը նպաստում է նաև նախորդ տարիների ընթացքում ձևավորված լուրջ իրավա-պայմանագրային հենքը»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ փաստաթղթերի ժողովածուն պահանջված է լինելու քաղաքական գործիչների, դիվանագետների, իրավաբանների, պատմաբանների, վերլուծաբանների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով:

Իր հերթին, Արարատ Միրզոյանը նշում է. «Անցած շրջանը համոզիչ կերպով ապացուցել է, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա  ամրապնդումը համընկնում է մեր երկու ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Երկուստեք անփոփոխ է բոլոր ուղղություններով սերտ և փոխվստահությամբ օժտված երկխոսության շարունակության և ամբողջ ծավալով իրավա-պայմանագրային հենքի առկա ներուժն իրացնելու ձգտումը` Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն էլ ավելի խորացնելու նպատակով»:

Իր խոսքի ավարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնում «այս հիանալի և համապարփակ ժողովածուի» հրատարակման նախաձեռնողներին և կազմակերպիչներին:

Հատկանշական է, որ եռահատոր ժողովածուի կազմումը և հրատարակումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և հասարակական դիվանագիտության ոլորտի կազմակերպությունների արդյունավետ համագործակցության օրինակ է հանդիսանում:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ Յուրի Նավոյանի խոսքերով, իր ղեկավարած կազմակերպությունը գործընկերների հետ համագործակցությամբ ստանձնել է կազմել և հրատարակել Հայաստանի և Ռուսատանի միջև պայմանագրերի և համաձայնագրերի ժողովածուն, համարելով, որ երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունների իրավա-պայմանագրային հիմնարար հիմքերի ներկայացումը կօգնի մեր հասարակություններին պատշաճ կերպով ընկալելու երկու եղբայրական ժողովուրդների կենսական շահերի ապահովման հարցում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ միջպետական հարաբերությունների նշանակությունը:

«Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, բայց հենց երեսուն տարի առաջ այդ հարաբերությունները սկսվեցին կառուցվել միջպետական փոխգործակցության հիմքի վրա: Իսկ առկա մոտ երկու հարյուր համաձայնագրերը  այդ փոխգործակցության համար ամուր հենարան են ստեղծում և նպաստում հայկական և ռուսական պետությունների կենսագործունեության հիմնական` ռազմա-քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հրատապ հարցերի լուծմանը: Այս հարուստ իրավա-պայմանագրային հենքը երկկողմանի հարաբերությունների օրակարգի մշտական կատարելագործման և մեր ժողովուրդների և պետությունների ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով համատեղ որոշումների ընդունման անկյունաքար է ծառայում», - նշում է Յուրի Նավոյանը:

Ժողովածուի առաջին հատորը ընդգրկում է 1992-2001 թվականների հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը: Հատորի առաջին երկկողմանի փաստաթուղթը 1992 թ. ապրիլի 3-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունն է, իսկ վերջինը` 2001 թ. սեպտեմբերի 15-ի համաձայնագիրը հայկական մարզերի և ռուսաստանյան տարածաշրջանների միջև համագործակցության սկզբունքների մասին: 

Նշենք, որ երկլեզվյա ժողովածուի առաջին հատորը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով: Առաջիկա օրերին նույն տպաքանակով լույս կտեսնեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:

Հրատարակությունն իրականացվում է Երևանում Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի աջակցությամբ:       

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված