Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է 

Նախագահը մեկ կրակոցով երկու նապաստա՞կ է սպանում

Վերջին լուրեր

Կարծես դեռ երեկ էր, երբ Ազգային ժողովում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում կայացվեց։ Չգիտեմ ԱԺ-ում աշխատող լուսանկարիչներից ինչ-որ մեկին հաջողվել է ֆիքսել Աղվան Հովսեփյանի դեմքի արտահայտությունն այն պահին, երբ Ազգային ժողովում հայտարարեցին քվեարկության արդյունքները, թե՝ ոչ։ Ամեն դեպքում հետաքրքիր է. այդ պահին Աղվան Հովսեփյանի դեմքի արտահայտությունը փայլո՞ւմ էր բավարարվածությունից, թե՞… Ինչևէ, դժվար է ասել ՀՀ գլխավոր դատախազը գո՞հ է քվեարկության արդյունքներից, թե՝ ոչ, բայց այն, որ նրա տրամադրության հետ ամեն ինչ կարգին է, վկայում է այսօր նրա իսկ կողմից կանգնեցված Խաչի բացումը, կամ էլ դա ընդհակառակն է փաստում։ Հետաքրքիր չէ՞, թե ինչպես է կարողանում ՀՀ ԳԼԽԱՎՈՐ դատախազը ժամանակ գտնել ու զբաղվել հասարակական գործունեությամբ, այն էլ այս տեմպով ու այս երկրում, մի երկրում, որն արդեն հալումաշ է եղել «կոռուպցիա» կոչվող կորոզիայից։ Նրանց, ովքեր կզարմանան Աղվան Հովսեփյանի գործունեության տեմպից, հիշեցնենք, որ մենք ապրում ենք 21-րդ՝ տեխնիկայի դարում։ Նախ «պարացնում է» ողջ հայությանն Արագածի շուրջ՝ կազմակերպում է շուրջպարը, հետո՝ ծառատունկ, այնուհետև՝ քարե տառերի պուրակ, հիմա էլ՝ Խաչ՝ նույն պուրակում։

Երբ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց Օսկանյանի դեմ քվեարկությունը բոյկոտելու մասին, նա նաև հստակ արտահայտեց իր տեսանկյունն Աղվան Հովսեփյանի մարդկային որակների շուրջ ու խորհուրդ տվեց. «Բոլոր գողերը, ավազակները մեղքերի թողության համար եկեղեցի են կառուցում, Խաչ են կանգնեցնում: Խաչ կանգնեցրեք, պարոն Հովսեփյան»։ Այս իրավիճակում դժվար է կողմնորոշվել Աղվան Հովսեփյանն իրոք այդպիսին է, թե ուղղակի չկարողացավ չընդունել Արամ Մանուկյանի խորհուրդը կամ էլ սա ուղղակի ամենաանմեղ զուգադիպություններից էր… Փաստը մնում է փաստ, պարոն Հովսեփյանը Խաչը կանգնեցրել է։

Մեղքերի թողությա՞ն, աստվածավախությա՞ն, թե՞ ժողովրդին հոգևոր սնունդ տալու մասին է խոսում սա, պարզ չէ։ Պարզ է միայն այն, որ հավանական է՝ շատ շուտով Հովսեփյանն իր կարիերայի մահկանացուն կկնքի։ Ի՞նչպես։ Այնպես, ինչպես բազմիցս նշել ու հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։ Պատահական չէր նախաբանս ընտրված։ Այո՛, ճիշտ հասկացաք, ամեն ինչ տանում է դեպի Օսկանյանի գործը։

ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եթե Օսկանյանն անմեղ ճանաչվի, ապա պատասխան է տալու գործը նախաձեռնողը, իսկ փաստացի գործը նախաձեռնել է հենց Աղվան Հովսեփյանը։ Իսկ հաշվի առնելով նաև այն, որ արդեն Օսկանյանի գործով են զբաղվում արևմտյան երկրները, ինչպես նաև հիշելով ԱՄՆ դեսպանի կոշտ արձագանքն առաջացած «ժողովրդավարական սկզբունքներին չհամապատասխանող գործին» կարելի է հասկանալ, որ Աղվան Հովսեփյանին մնում է միայն ջանասիրաբար ու արագ պատասխան տալ բոլորին՝ առաջին հերթին որոշմանը կողմ քվեարկողներին, այն է՝ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, այսինք ՀՀԿ-ին, էլ չեմ ասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Վերջիվերջո 10 տարի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում, դիվանագիտություն ու կապեր, քիչ բան չէ, Վարդան Օսկանյանը, ըստ տրամաբանության, կներդնի իր բոլոր հնարավորություններն իր անմեղությունն ապացուցելու համար: Իսկ այն, որ ամեն հինգ տարին մեկ նախագահական ընտրություններից առաջ, ավելի ճիշտ կլինի ասել ընտրությունների «նախօրեին» գործող իշխանությունները սկսում են գործել իրենց ուժերի ողջ թափով, դա արդեն գաղտնիք չէ: Ու հենց այդ փուլում է, որ սկսվում է «գլուխներ թռցնելու շրջանը»: Ավանդույթի համաձայն՝ այդ շրջաններում «թռնում էին ընդդիմության ներկայացուցիչների գլուխները»: Իսկ ահա այս անգամ իշխանությունները «մաքրում են» իրենց իսկ շարքերը: Լավագույն տարբերակն ընտրություններից առաջ ժողովրդին իշխանությունների օգտակար գործողության գործակիցը ներկայացնելու համար, որը հասնում է կարծեցյալ առավելագույնին: Այն ինչ կատարվում է այժմ, թատերական բեմադրության քաղաքականացված տարբերակն է, բայց ի տարբերություն թատերականի՝ այստեղ ամեն մի սխալն ամբողջ մի կյանք արժե: Իսկ այս քաղաքական բեմում պատերազմում են միմյանց դեմ բոլորը. ոմանք բացեիբաց, ոմանք էլ այնպես, որ ոչ ոք չնկատի:

Այն, որ Հովսեփյանն ու Օսկանյանը «պատերազմում են» միանշանակ է, արդյունքում միևնույնն է զոհերից խուսափելն անհնար է լինելու: Ու հենց այս պարագայում է, որ պետք է հիշել այն, որ Վարդան Օսկանյանն էլ, Աղվան Հովսեփյանն էլ քաղաքական դաշտում ժամանակին կայացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հետևաբար ամեն դեպքում, ինչ ելք էլ ունենա «պատերազմը», միևնույն է, իրականում հաղթելու է հենց իշխանությունն ու նախագահը. չէ՞ որ թե՛ Օսկանյանին, թե՛ Հովսեփյանին կարելի է համարել վառ քոչարյանական «ֆիգուռ»: Այս դեպքում Սերժ Սարգսյանը «մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում»՝ ցանկացած ելքի դեպքում մնալով հաղթողի դերում: Իսկ պատերազմում ով է մեղավոր, ով ոչ, որոշեք ինքներդ:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է
Ամենադիտված