Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաձգել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների մեղմացումը
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը կարող է արդեն այսօր երկարաձգել այն թույլտվությունը, որը հնարավորություն է տալիս երկրներին գնել ռուսական նավթ և նավթամթերքներ՝ չնայած գործող պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ գործող թույլտվությունը վերաբերում էր այն նավթին, որը բեռնվել էր մինչև մարտի 12-ը, և դրա ժամկետը ավարտվում է ապրիլի 11-ին։ Այժմ Վաշինգտոնը դիտարկում է սահմանափակումների մեղմացման երկարաձգման տարբերակը՝ գլոբալ էներգետիկ շուկաներում գների կայունացման նպատակով։
Փորձագետների գնահատմամբ՝ նման քայլը կարող է բարձրացնել Ռուսաստանի եկամուտները, սակայն միևնույն ժամանակ օգնել վերահսկել նավթի միջազգային գները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ հնարավոր լրացուցիչ եկամուտները կարող են կազմել շուրջ 2 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան