Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր` դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր: Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան