Իրանը հայտարարել է, որ կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ՝ նախապայմանների ընդունման դեպքում
Իրան
Իրանը պատրաստ է սկսել բանակցություններ ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը ընդունի Թեհրանի ներկայացրած բոլոր նախապայմանները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով IRIB-ին։
Տեղեկությունների համաձայն՝ իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմատին, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նյութում նշվում է նաև, որ Թեհրանում դրական են արձագանքել Իրանի սառեցված ակտիվների վերաբերյալ Վաշինգտոնի որոշումներին՝ դրանք դիտարկելով որպես բանակցային գործընթացի հնարավոր առաջընթացի ազդակ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru