РИА Новости․ Եվրոպացի ևս մեկ առաջնորդ աջակցություն է հայտնել Օրբանին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սերբ ժողովուրդը շնորհակալ կմնա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ անկախ առաջիկա ընտրությունների արդյունքից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը։
Վուչիչի խոսքով՝ հենց Օրբանի քաղաքականությունն է նպաստել սերբերի և հունգարացիների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանը։ Նա ընդգծել է, որ առանց այդ քաղաքականության նման հարաբերություններ չէին ձևավորվի և հայտարարել է, որ ցանկանում է աջակցել Օրբանին ընտրություններից առաջ։
Ավելի վաղ Օրբանի հասցեին դրական գնահատականներով էր հանդես եկել նաև Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ նրան բնութագրելով որպես կայուն և հուսալի առաջնորդ։ Քաղաքագետների գնահատմամբ՝ Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը կարող է պահպանել իշխանությունը՝ հնարավոր կոալիցիա կազմելով այլ ուժերի հետ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան