РИА Новости․ Թրամփը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները՝ բանակցությունների ձախողման դեպքում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսլամաբադում ընթացող ԱՄՆ–Իրան բանակցությունների արդյունքը իր համար վճռորոշ չէ և դրանց ձախողման դեպքում Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը։
Թրամփի խոսքով՝ եթե բանակցությունները ավարտվեն անհաջողությամբ, ԱՄՆ-ը «կվերսկսի գործողությունները»՝ ընդգծելով, որ երկիրը պատրաստ է նման զարգացման։ Նա նաև նշել է, որ շուտով պարզ կդառնա, թե որքանով է իրանական պատվիրակությունը պատրաստ անկեղծ բանակցությունների։
Միևնույն ժամանակ Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցությունների հնարավոր ձախողման պատասխանատվությունը ընկնելու է ԱՄՆ-ի վրա՝ չնայած Իսրայել-ի կողմից գործընթացը խափանելու փորձերին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը համաձայնել է ապասառեցնել Իրանի որոշ ակտիվներ, որոնք պահվում են արտասահմանյան բանկերում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան