Միջազգային շնորհանդես
Իրավունք
Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում եզակի ու կարեւոր իրադարձություն էր, երբ այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ Կիեւում հրատարակվեց Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի՝ միջազգային ֆորումներում ելույթների ու տարբեր հրատարակումների ժողովածուն (այն տեղակայված է ՀՀ սահմանադրական դատարանի կայքում)։
2011թ. դեկտեմբերի 16-ին Կիեւում, Իրավական գիտությունների ազգային ակադեմիայում, կազմակեպվեց ժողովածուի շնորհանդեսը։ Ակադեմիկոսներ Վ.Պ. Տիխիյի, Յու. Ս. Շեմշուչենկոյի, Յու. Վ. Բաուլինի, Ն. Ֆ. Սելիվոնի, Մ. Վ. Կոստիցկու, դոկտոր, պրոֆեսորներ Ն. Ա. Մյալովիցսկայայի, Պ. Ի. Կիրիլյուկի, Ա. Ռ. Դարբինյանի, Բ. Մ. Պոլյակովի, սահմանադրագետներ Պ. Ստեցյուկի, Վ. Պողոսյանի վերլուծական ելույթներում ոչ միայն արժեւորվեցին հեղինակի հայեցակարգային ու դոկտրինալ մոտեցումները սահմանադրականության էության բացահայտման ու հասարակական պրակտիկայում հաստատման վերաբերյալ, այլեւ կարեւորվեց տվյալ ժողովածուի հսկայական դերն ու միջազգային նշանակությունն իրավագիտության ու սահմանադրական պրակտիկայի հետագա զարգացման գործում։
«Սահմանադրականություն. դասերը, մարտահրավերները, երաշխիքները» թեմայով ծավալուն զեկույցով հանդես եկավ նաեւ պրոֆեսոր Գ. Հարությունյանը։
Նույն օրն աշխատանքային այցով Կիեւում գտնվող ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի սահմանադրական դատարանում, մասնակցեց թեմատիկ կլոր սեղանի, որտեղ «Սահմանադրական արդարադատությանը նետված արդի մարտահրավերները» թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում