Թուրքիան անիրագործելի պահանջներ է ներկայացնում․ Շվեդիայի վարչապետ
ԱշխարհԱնկարան Ստոկհոլմին անիրագործելի պայմաններ է ներկայացնում ՆԱՏՕ-ին ներկայացված հայտի վավերացման համար։ Այս մասին կիրակի օրը «Ժողովուրդ և պաշտպանություն» համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ցանկանում են այն, ինչ մենք չենք կարող և չենք ուզում տալ նրանց: Այժմ որոշումը Թուրքիայինն է»,- ասել է Շվեդիայի վարչապետի խոսքերը։
Ինչպես ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր 30 երկրները, բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի, կանաչ լույս են վառել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու համար։