Պատրուշևը ուկրաինական իրադարձությունները որակել է որպես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատում
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Аргументы и факты» կայքին տված հարցազրույցում Ուկրաինայի իրադարձություններն անվանել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական առճակատում։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են <...> սա ՆԱՏՕ-ի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Անգլիայի, ռազմական առճակատումն է Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
Պատրուշևի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հրահանգիչները վախենում են անմիջական շփումից և կոնկրետ «ուկրաինացի տղաներին հասցնում են մահվան»:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն «ազատում է իր շրջանները օկուպացիայից» և մտադիր է դադարեցնել «Արևմուտքի արյունալի փորձը՝ ոչնչացնելու եղբայրական ուկրաինացի ժողովրդին»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրել է, որ ռուսները ատելություն չեն զգում շարքային ուկրաինացիների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու